Սիդնեյը` նարնջագույն երկնքի ներքո. Ավստրալիայում մոլեգնում են անտառային հրդեհները (լուսանկարներ)
Ավստրալիայի տարածքով մեկ մոլեգնում են ուժեղ անտառային հրդեհները, որոնց թիվն արդեն հասել է 100-ի։ Ոչնչացվել են բազմաթիվ տներ, բնակիչները տարհանվել են, գրում է Daily Mail-ը։
Հրդեհների հասցրած վնասի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան, քանի որ դրանք այնքան ուժեղ են, որ հրշեջները չեն կարողանում ամենաշատ տուժած վայրերը հասնել։ Ընդհանուր առմամբ, անտառային հրդեհների դեմ պայքարում է 180 հրշեջ. զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան։
Մասնագետները նշում են, որ դրանց առաջացման պատճառն են ուժեղ քամիներն ու բարձր ջերմաստիճանը։
Անտառային հրդեհների պատճառով Ավստրալիայի խոշորագույն Սիդնեյ քաղաքի վերևում կապույտի փոխարեն «հայտնվել է» նարնջագույն երկինք, ինչը մի կողմից անսովոր, մյուս կողմից էլ տագնապի զգացողություն է առաջացրել բնակիչների շրջանում։
















