Փարիզում զինված անձը 4 հոգու պատանդ է վերցրել բանկում

21:17 • 18.10.13

Ֆրանսիական մայրաքաղաքի բանկերից մեկում զինված տղամարդը գերի է վերցրել 4 մարդու, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:


Կատարվածի մանրամասները ճշտվում են:


Նման վերջին միջադեպը անցյալ տարվա հունիսին տեղի էր ունեցել Թուլուզում: Տղամարդը, ով բուժվում էր հոգեբուժարանում, 4 մարդու էր գերի վերցրել ֆրանսիական CIC բանկի մասնաճյուղերից մեկում: Ահաբեկիչը հայտարարել էր, որ պատկանում է «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորմանը:


Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո, որոնց ընթացքում հանցագործը բաց էր թողել 2 գերիների, ոստիկանությունը որոշել է գրոհել շենքի վրա: Հատուկ գործողությունների արդյունքում հանցագործը վնասազերծվել էր:
 

Քաղաքականություն