Հունաստանը հաղթել է «ֆետա» պանրի անվան շուրջ պայքարում

12:43 • 18.10.13

Հունաստանին հաջողվել է հաղթել հայտնի «ֆետա» պանրի անվան շուրջ պայքարում՝ շնորհիվ վարչապետ Անտոնիս Սամարասի համակարգված գործողությունների, ով հարցը բարձրացրել էր ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև հույն հանձնակատար Մարիա Դամանակիի, հայտնում է РИА Новости-ն։

 

Վեճը վերաբերում էր Եվրոպական միության և Կանադայի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ կնքված պայմանագրին, որի տեքստը թույլ էր տալիս կանադական արդյունաբերությանն օգտագործել «ֆետա» անվանումը նման տեսակի պանիրների համար։

 

Եվրոպական միությունում «ֆետա» կարող է կոչվել միայն հունական պանիրը։


Պանրի անվան շուրջ հարցը քննարկման է դրվել Եվրահանձնաժողովի նիստում՝ մի քանի շաբաթ առաջ, երբ քննարկվել է ԵՄ-ի և Կանադայի միջև պայմանագիրը։ Այդ հարցը բարձրացրել է նաև Հունաստանի վարչապետ Սամարասը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հանդիպման ընթացքում, իսկ վերջինս քննարկել է վերջնական տարբերակը Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ։