Մոսկվայում տեղի է ունեցել 58-ամյա կնոջ խմբակային բռնաբարություն. կասկածվում են ներգաղթյալներ

13:34 • 18.10.13

Մոսկվայի արևելքում 3 տղամարդ՝ ոչ սլավոնական արտաքինով, բռնաբարել և ծեծի են ենթարկել 58-ամյա կնոջ, հայտնում է Interfax-ը:

 

Միջադեպը տեղի է ունեցել լույս ուրբաթ, Նովոկոսինոյի շրջանի բակերից մեկում:

 

Կինը հոսպիտալացվել է: Հանցագործները տարել են նաև նրա երկու բջջային հեռախոսն ու գումարը:

 

Այսօր Մոսկվայի կառավարության նիստին քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իրավապահներից պահանջել է անհապաղ բացահայտել հանցագործությունը: Հետաքննության մեջ ներառվել է 200 ոստիկան:


Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ ձերբակալվել են երեք ղրղզներ՝ բռնաբարության կասկածանքով: