Ջեքսոնի անձնական հոգեբանը մահացել է՝ սեփական մահը «կանխագուշակելուց» հետո
Հանգուցյալ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի անձնական հոգեբան Ջուլիան Լեյնը լյարդի հիվանդության պատճառով հեռացել է կյանքից՝ սեփական մահը «կանխագուշակեցուց» հետո։
Ինչպես նշում է Daily Mail-ը, 53-ամյա կինը հիվանդանոց տեղափոխվելուց հետո ընկերուհուն՝ Սյուզան Եսայանին, ասել է, որ զգում է, որ իր մահը շատ մոտ է ու անխուսափելի։ Դրանից որոշ ժամանակ անց կինը մահացել է։
Լեյնի ու Ջեքսոնի համագործակցությունը սկսվել է 1997թ., երբ երգիչը փնտրում էր հուսալի մի մարդու, ով կկարողանար իրեն հոգեպես օգնել։ Արդյունքում, Լեյնը նվաճել է Ջեքսոնի վստահությունն ու դարձել նրա անձնական հոգեբանը։
Հարցազրույցներից մեկում կինը պատմել է, որ «Մայքլն ուներ ամեն ինչ, ինչ հնարավոր էր գնել գումարով։ Սակայն երգիչը տառապում էր իրական ընկերների բացակայությունից, ինչը միակ բանն է, որը չի վաճառվում»։










