Հարավային Կորեայի նախագահն առաջարկել է վերականգնել Մեծ մետաքսե ճանապարհը

10:48 • 18.10.13

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն առաջարկել է կրկին իրագործել Մեծ մետաքսե ճանապարհի գաղափարը՝ միավորել Հարավային Կորեայի, Հյուսիսային Կորեայի, Չինաստանի ավտոմեքենաների և երկաթուղիների տրանսպորտային ցանցը, անցկացնել Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջով, այնուհետ դուրս գալ Եվրոպա, հայտնում է Обозреватель-ը։

 

Այդ մասին նախագահը հայտնել է Սեուլում անցկացվող «Միջազգային համագործակցությունը Եվրասիայի դարաշրջանում» գիտաժողովի ընթացքում։

 

«Նոր Եվրասիայի ստեղծումը պարզապես երազանք չէ։ Դա նպատակ է, որին կարելի է հասնել։ Նոր Եվրասիան կապահովի ներդրումների նոր հոսք, աշխատատեղեր։ Անհրաժեշտ է Եվրասիան կրկին վերածել իսկապես միասնական մայրցամաքի՝ դրանով նոր ժամանակաշրջան բացելով»,- նշել է Հրվ. Կորեայի նախագահը։