Մոսկվայի ոստիկաններին հրահանգել են ստուգել բոլոր բնակարանները, որտեղ կարող են ներգաղթյալներ լինել
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչության ղեկավարը հանձնարարել է մինչև տարեվերջ ստուգել բոլոր բնակարանները, որտեղ կարող են ապօրինի ներգաղթյալներ լինել, գրում է lenta.ru-ն:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «քաղաքում չպետք է մնա և ոչ մի տեղ, որտեղ կարողանան թաքնվել ներգաղթյալները»:
Մոսկվայի ոստիկանության ղեկավարը նաև նշել է «շուկաների հետևողական ապաքրեականացման անհրաժեշտության» մասին:
Միևնույն ժամանակ ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության ղեկավար Գենադի Օնիշչենկոն հանձնարարել է ստուգել Մոսկվայում բոլոր մթերքի պահեստները:










