Նամիբիայի արգելոցից հրդեհների պատճառով 23 հեպարդ է փախել

16:58 • 18.10.13

Նամիբիայի արգելոցից կայծակի հետևանքով առաջացած հրդեհների պատճառով 23 հեպարդ է փախել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Կրակն արագորեն տարածվել է արգելոցի տարածքում։ Դրան նպաստել է, մասնավորապես, այն, որ հարավաֆրիկյան այս երկրում վերջին տասնամյակի ընթացքում ռեկորդային երաշտ է սկսվել։ Ջրի պակասը խանգարել է հրշեջներին հանգցնել կրակը։

 

Նամիբիայում գրանցված է հեպարդների՝ աշխարհում ամենամեծ պոպուլյացիան՝ 3.000։ Ընդհանուր առմամբ, աշխարհում կա մոտ 10.000 հեպարդ։