Նազարբաևը կոչ է արել Ղազախստանում երեք լեզու զարգացնել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համարում է, որ ղազախական հասարակությունը պետք է ժամանակին համահունչ ընթանա և կոչ է արել երկրում զարգացնել երեք լեզու՝ ղազախերեն, ռուսերեն և անգլերեն, գրում է gazeta.ru-ն:
«Երեք լեզուների իմացությունը, դաստիարակությունը, երիտասարդությանը գիտելիքի տրամադրումը ճիշտ է, դա ժամանակի հրամայականն է»,- ասել է Նազարբաևը:
Նա նաև նշել է, որ միաժամանակ երեք լեզուների ուսումնասիրությունը պայմանավորված է Ղազախստանի աշխարհագրական դիրքով, ինչպես նաև երկրի հետագա զարգացման անհրաժեշտությամբ:










