ԵԱՀԿ Մինսկի խումբն անդրադարձել է շփման գծում հնչած կրակոցներին

12:08 • 18.10.13

ԵԱՀԿ Մինսկի խումբն անդրադարձել է երեկ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  մշտադիտարկման ժամանակ հնչած կրակոցներին՝ տարածելով համապատասխան հայտարարություն։

 

Ինչպես տեղեկացնում է osce.org կայքը, Մինսկի խմբի համանախագհները, մասնավորապես, նշել են, որ «այս բացառիկ ու անախորժ դեպքը վնասում է իրենց ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի կողմից իրականացվող աշխատանքին, ինչպես նաև 1994թ. մայիսին ձեռքբերված հրադադարի պահպանմանը»։

 

Համանախագահները կոչ են արել պաշտոնյաներին երեկվա միջադեպի վերաբերյալ արդար ու մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երեկ՝ hոկտեմբերի 17-ին, ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով:


Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից:


ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը: