Պրահայում առաջին անգամ լույսի փառատոն է անցկացվում (տեսանյութ)

17:49 • 18.10.13

Պրահայում առաջին անգամ մեկնարկել է Signal լույսի փառատոնը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Դիտումը սկսվել է հինգշաբթի լազերային շոուով և կտևի մինչև հոկտեմբերի 20-ը։ Այս ընթացքում լուսային և 3D-կերպարներով կզարդարվեն Կառլովի կամուրջը, Կամպա կղզում գտնվող ժամանակակից արվեստների թանգարանը, «Պարող» տունը և Չեխիայի մայրաքաղաքի այլ հայտնի տեսարժան վայրեր։ Ինչպես վստահեցնում են կազմակերպիչները, Պրահան կվերածվի նոր տեխնոլոգիաների, օրիգինալ գաղափարների և անսահման արվեստի կենտրոնի։

 

Փառատոնի տնօրեն Մարտին Պոշտան նշել է, որ «ակցիայի նպատակը դասական Պրահայում նոր մթնոլորտ ներմուծելն է, ինչպես նաև հնարավորություն տալ նկարիչներին բացահայտել իրենց տաղանդները»։ «Այս շոուն յուրահատուկ է, և չեմ կարծում, որ մեկ այլ տեղ նման բան կրնկվի»,-ասել է նա։

 

Փառատոնին մասնակցում են վարպետներ Չեխիայից և աշխարհի այլ երկրներից։ Լուսային պատկերազարդումները վառվում են երեկոյան ժամը 7-ից մինչև կեսգիշեր։


 

Քաղաքականություն