Իտալիայում մահացած նացիստի ընտանիքը կորցրել է նրա մարմինը

10:03 • 18.10.13

Հանգուցյալ նացիստական հանցագործ Էրիխ Պրիբկեի ընտանիքը չգիտի, թե որտեղ է գտնվում նրա մարմինը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Հոկտեմբերի 15-ին նախատեսված հուղարկավորության արարողությունը չեղյալ էր հայտարարվել դրան դեմ ցուցարարների և նեոնացիստների միջև բախումների պատճառով:

 

Ընտանիքի փաստաբանը պատմել է, որ չկայացած թաղման արարողությունից հետո Պրիբկեի մարմնով դագաղը տարել է մոտ 30 հոգուց բաղկացած խումբը: Դրանից հետո, փաստաբանի խոսքով, պաշտոնատար անձինք հրաժարվել են բացահայտել տեղեկությունը, թե որտեղ է տեղափոխվել մարմնով դագաղը:

 

Փաստաբանի խոսքով՝ ընտանիքը ցանկանում է պարզաբանումներ ստանալ: