Շենգենյան գոտում կեցության նոր կանոններ կգործեն
Հոկտեմբերի 18-ին ուժի մեջ են մտել Շենգենյան գոտում մնալու տևողության երկարաձգման մասին նոր կանոնները, հաղորդում է Euromag-ը:
Նոր կանոնները վերաբերելու են նրանց, ովքեր հաճախակի են ճանապարհորդում Շենգենյան գոտու երկրներում: Ըստ այդմ՝ արգելվում է 90 օրից ավելի մնալ համապատասխան գոտում վերջին վեց ամիսների ընթացքում:
Դա նշանակում է, որ անկախ վիզաների, այցելությունների և ուղևորությունների քանակից, հաշվարկվելու է Շենգենյան գոտում վերջին վեց ամիսների ընթացքում անցկացված ողջ ժամանակը: Նախկինում ճանապարհորդը կարող էր Շենգենյան գոտում անցկացնել տարվա առաջին կիսամյակի վերջին 90 օրերը և երկրորդ կիսամյակի առաջին 90 օրերը: Արդյունքում ստացվում էր, որ հնարավոր էր 180 օր անցկացնել գոտու տարածքում առանց ընդմիջման:
Այժմ յուրաքանչյուր ճանապարհորդի համար առանձին հաշվարկ կիրականացվի՝ Շենգենյան գոտում անցկացված օրերի քանակի վերաբերյալ:










