1 ցենտ ավել վճարել չցանկացող ամերիկացին 250 դոլար է վճարել

16:16 • 18.10.13

ԱՄՆ Թենեսի նահանգի 51-ամյա բնակիչ Դենի Սմիթը ցանկացել է գարեջուր գնել խանութից, սակայն արդյունքում զանգահարել է ոստիկանություն, քանի որ նրանից ավել ցենտ են ուզել, գրում է Huffington Post-ը:

 

Ոստիկանության համաձայն՝ Սմիթը երկու անգամ ոստիկանություն է զանգահարել՝ ասելու, որ իրեն խաբում են իր թանկարժեք ցենտի հարցում:

 

Առաջին զանգի ժամանակ ոստիկանության աշխատակիցը նրան տեղեկացրել է, որ դա քաղաքացիական հարց է, և գիծը նախատեսված է կյանքին վտանգ սպառնացող արտակարգ դեպքերի համար: Երբ Սմիթը 20 րոպե անց զանգահարել է երկրորդ անգամ, ոստիկանը հայտնվել է դեպքի վայրում: Սակայն սա էլ չի հանգստացրել ամերիկացուն. երբ ոստիկանը խոսել է գանձապահի հետ, Սմիթը քայլել է ավտոկայանատեղի կողքով և զանգահարել ոչ արտակարգ դեպքերի համար նախատեսված համարով՝ խնդրելով ոստիկանության օգնությունը:

 

Նրա վարքից զզված ոստիկանությունը ձերբակալել է Սմիթին 911 համարը ոչ արտակարգ դեպքերի հետ կապված օգտագործելու համար: Սմիթին բաց են թողել 250 դոլարի դիմաց: