Սնոուդենը գաղտնի փաստաթղթեր չի բերել Ռուսաստան

08:58 • 18.10.13

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտնել է, որ Ռուսաստան է եկել առանց գաղտնի փաստաթղթերի։ Նրա խոսքով` նմանատիպ բոլոր փաստաթղթերը, որոնք ինքը կարողացել է ձեռք բերել, Մոսկվա մեկնելուց առաջ՝ Հոնկոնգում հանձնել է լրագրողներին։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, New York Times-ի հետ զրույցում Սնոուդենը մանրամասնել է, որ փաստաթղթերն իր հետ չի վերցրել, «քանի որ դա հասարակության շահերից չէր բխում»։ Նա նաև նշել է, որ հոգացել է Հոնկոնգում փաստաթղթերի անվտանգության մասին։ 

 

Հիշեցնենք, որ Սնոուդենը ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում: