Ֆրանսիական դատարանը քաղաքապետներին պարտադրել է գրանցել միասեռ ամուսնությունները՝ նույնիսկ խղճին դեմ գնալով
Ֆրանսիայի սահմանադրական դատարանն այդ երկրի քաղաքների քաղաքապետներին պարտադրել է գրանցել միասեռ ամուսնությունները, նույնիսկ եթե դա հակառակ է իրենց խղճին, հայտնում է BBC-ն:
Ֆրանսիայում միասեռականների ամուսնությունների օրինականացումից հետո դատարան էին դիմել մի քանի քաղաքապետներ: Նրանք նշել էին, որ այդ օրենքը խախտում է իրենց խղճի ազատության իրավունքը, վիրավորում է իրենց կրոնական հայացքները և բարոյականության նորմերը:
Սակայն դատարանը գտել է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրության դրույթներին, որը չեզոք վերաբերմունք է ենթադրում միասեռ ամուսնություններին:
Քաղաքապետները դժգոհ են մնացել դատարանի որոշումից և ասել, որ կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:










