Շվեդիայում քահանան քարոզը կարդացել է հյուսիսային եղջերուի դիմակով

19:35 • 18.10.13

Շվեդական եկեղեցիներից մեկում՝ հյուսիսային եղջերուների որսի սեզոնի բացմանը նվիրված քարոզի ժամանակ, հոգևորականը հավատացյալներին երևացել է հյուսիսային եղջերուի հագուստով, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին:


Քահանա Մարիա Կարլսոնը քարոզը կարդացել է հյուսիսային եղջերուի տեսք ունեցող դիմակով: Հատկանշական է, որ կինը նույնպես նոր է ստացել որս կատարելու թույլտվությունը, ինչի համար ցանկացել է ելույթ ունենալ որսորդների առաջ, ինչպես նաև օրհնել նրանց որսի սեզոնից առաջ: Իր արարքը նա բացատրել է նրանով, որ այս կերպ փորձել է քարոզ կարդալ «հյուսիսային եղջերուի տեսանկյունից»:


Կարլսոնը նաև մանրամասնել է, որ քարոզից առաջ մտածել է, թե ինչպես կարելի է այն ավելի հետաքրքիր դարձնել որսորդների և նրանց ընտանիքների համար: Քարոզից հետո հավատացյալները նշում էին, որ քահանայի յուրօրինակ հագուստը նրանց դուր է եկել:


 

Քաղաքականություն