Սկսվել է ռուսական զինամթերքի մատակարարումը Բաղդադին
Ռուսաստանն անցած տարի Իրաքի հետ ստորագրած բազմամիլիարդանոց ռազմական պայմանագրի իրականացման շրջանակներում սկսել է զենքի մատակարարումը Բաղդադին, հայտնում է RT-ն:
Այդ երկրի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ զենքը մատակարարվում է Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի նպատակով:
Ըստ այդմ՝ իրաքյան կողմը Ռուսաստանից կստանա 40 Ми-35 և Ми-38 «Գիշերային որսորդ» ռազմական ուղղաթիռ: Զուգահեռ նաև ուղղաթիռների շահագործման դաընթացներ են անցնում իրաքցի մասնագետները:
Ռուսաստանն Իրաքին նաև զենիթային հրթիռներ կտրամադրի՝ 4.3 մլրդ ԱՄՆ դոլար պայմանագրի համաձայն, չնայած անցած տարի հոկտեմբերին դրա կնքումից մեկ ամիս անց Իրաքի իշխանությունները հայտարարել էին, թե չեղարկում են պայմանագիրը:










