Թուրք օրենսդիրները մեղադրում են եվրոպական երկրներին թուրք ընտանիքների երեխաներին ապօրինաբար վերցնելու համար

18:41 • 18.10.13

Թուրքիայի քաղաքական գործիչները մեղադրել են մի քանի եվրոպական երկրների, այդ թվում՝ Գերմանիային, Բելգիային և Նիդեռլանդներին, թուրքական արմատներ ունեցող երեխաներին իրենց ընտանիքներից վերցնելու և խնամակալ ընտանիքի հանձնելու համար, գրում է Spiegel-ը:

 

Թուրք օրենսդիրների խոսքերով՝ հազարավոր թուրք երեխաներ, որոնք ապրում են որոշ եվրոպական երկրներում, ապօրինաբար հեռացվել են իրենց ընտանիքներից:

 

Թուրքական Today’s Zaman-ի հոդվածի համաձայն՝ օրենսդիրների «թիրախը» մասնավորապես Գերմանիան է, Բելգիան և Նիդեռլանդները:

 

Հարցի շուրջ ուսումնասիրություններ կատարած հանձնաժողովի անդամների համաձայն՝  որոշ ծնողներ կրթված չեն կամ չեն կարողանում խոսել այն երկրի լեզվով, որտեղ ապրում են և չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքներն ու դիմադրել իրենց երեխաներին վերցնելու որոշմանը:

Քաղաքականություն