ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել արժանի կյանք ապահովել աղքատների համար

11:14 • 18.10.13

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն Աղքատության դեմ պայքարի միջազգային օրվա (նշվում է հոկտեմբերի 17-ին) կապակցությամբ հղված ուղերձում հիշեցրել է գրանցած հաջողությունների մասին, սակայն, միևնույն ժամանակ, ուշադրություն է հրավիրել աղքատների վրա. մարդիկ, որոնք զուրկ են սովորելու և բուժվելու հնարավորությունից։ Նա անհանգստություն է հայտնել աշխարհում աճող անհավասարության առումով և կոչ արել արժանի կյանք ապահովել բոլորի համար, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Լրատվական կենտրոնին։

 

«Մենք մեծ աշխատանք ունենք անելու։ Ոգևորվելով աղքատության ծավալները կրկնակի կրճատելու հաջողությամբ՝ մենք չպետք է մոռանանք այն մասին, որ ամբողջ աշխարհում ավելի քան 1.2 մլրդ մարդ շարունակում է ապրել ծայրահեղ աղքատ պայմաններում»,- նշել է ՄԱԿ-ի ղեկավարը։

 

Նա նշել է նաև, որ կլիմայի փոփոխությունները և կենսաբազմազանության կորուստներն առավել շատ ազդում են հենց բնակչության աղքատ շերտերի վրա։

 

«Գործելով համախմբված՝ մենք կարող ենք ապահովել ծաղկում և խաղաղություն, արդարություն և հավասարություն, իսկ դա նշանակում է՝ արժանի կյանք բոլորի համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։