Վատիկանն ու սպորտը. Հռոմի պապը քահանաներից բաղկացած կրիկետի միջազգային թիմ կստեղծի
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վերջին նախաձեռնությունն ուղղակի ապշեցրել է Վատիկանի որոշ բնակիչների. Կաթոլիկ եկեղեցու հովվապետը ցանկանում է Վատիկանի պատմության մեջ առաջին անգամ կրիկետի միջազգային թիմ ստեղծել, որում կխաղան բացառապես կաթոլիկ քահանաներ։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ Vatican Radio-ին հղումով, Վատիկանի թիմը խաղային հանդիպումներ կունենա մուսուլման, բուդդիստ և այլ կրոնական ուղղություն ունեցող մարզական թիմերի հետ։
Սակայն այսքանով Հռոմի պապը չի սահմանափակվում. Նա մտադիր է նաև կրիկետ խաղացող միանձնուհիների թիմ ստեղծել։










