Օրհան Զեյնալովին սպանության մեղադրանք է ներկայացվել

18:46 • 18.10.13

Ադրբեջանցի Օրհան Զեյնալովին սպանության մեղադրանք է ներկայացվել։ Նա հոկտեմբերի 15-ին ձերբակալվել էր մոսկովյան Բիրյուլևո շրջանում Եգոր Շչերբակովի սպանության կասկածանքով, հաղորդում է РИА Новости-ն՝ ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցչին հղումով:

 

«Քննիչները սպանության մեղադրանք են ներկայացրել տղամարդուն»,- գործակալությանը հաղորդել է աղբյուրը:

 

Հիշեցնենք, որ լույս հոկտեմբերի 10-ի գիշերը Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում անհայտ անձը դանակահարել էր 25-ամյա երիտասարդին, որից հետո թաքնվել էր: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը: 
 

Քաղաքականություն