Կենդանիների պաշտպանները Բրազիլիայում ազատ են արձակել փորձարկումների համար նախատեսված 200 շան

13:16 • 19.10.13

Մոտ 200 շներ, որոնք նախատեսված են եղել բժշկական փորձարկումների համար, ուժի գործադրմամբ ազատ են արձակվել կենդանիների պաշտպանների կողմից՝ Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում գործող լաբորատորիայից, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Սկզբում ակտիվիստները ցույցեր են անցկացրել լաբորատորիայի մոտ՝ փորձելով ոստիկանության ուշադրությունը գրավել այդ հաստատությունում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի վրա։

 

Ակցիան արդյունքի չի հանգեցրել, և այդ ժամանակ ցուցարարներն ակտիվ գործողությունների են անցել՝ ներխուժելով շենք։
 

Ակտիվիստների հավաստմամբ՝ շները սարսափելի վիճակում են եղել։ Դրանցից շատերը խեղված են եղել, մեկին գտել են սատկած, իսկ մեկ այլ շուն զրկված է եղել աչքից։ Կենդանիներին ազատ արձակելու ակցիայի ընթացքում ձերբակալվածներ չեն եղել։

 

Լաբորատորիայի ղեկավարները տեղի ունեցածն «ահաբեկչություն» են որակել։

 

Քաղաքականություն