Բրազիլիայում հրդեհի հետևանքով 300.000 տոննա շաքարավազ է ոչնչացել
Բրազիլական Սանտուս քաղաքի նավահանգստում սկսված ուժեղ հրդեհի պատճառով այրվել են 300.000 տոննա շաքարավազ պարունակող պահեստները, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով լատինամերիկյան ԶԼՄ-ներին:
Կրակից տուժել է պատրաստի արտադրանքով 4 պահեստ: Ապրանքների մեծ մասը ոչնչացվել է կրակից: Ըստ տեղական իշխանությունների, զոհեր չկան, սակայն 4 մարդ վիրավորվել է:
Ներկայումս հրդեհը մեկուսացված է: Արտակարգ պատահարի պատճառները դեռևս հայտնի չեն:










