Իրանում ականի պայթյունից 7 դպրոցական է տուժել
Իրանի Մարիվան քաղաքի մոտակայքում 1980-ականների իրանա-իրաքյան պատերազմի տարիներից մնացած ական է պայթել, ինչի հետևանքով տուժել է 7 դպրոցական, տեղեկացնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերության ռուսական ծառայությունը։
Դեռահասներից մեկն իրենց գյուղի հարակից տարածքում գտնվող լքված ռազմաբազայում ական է գտել։
Նա այն բերել է իրենց գյուղ, որտեղ երեխաներն սկսել են խաղալ ականով։ Պայթյունի հետևանքով տուժել է 4 տղա և 3 աղջիկ։
Երեխաներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։










