ՌԴ ՔԿ ներկայացուցիչն արդարացրել է իրավապահների գործողություններն ադրբեջանցուն ձերբակալելիս և բացատրել՝ ինչու
ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը «Մարդը և օրենքը» հեռուստահաղորդման ժամանակ ուրբաթ հայտարարել է որ իրավապահների գործողությունները Բիրյուլևոյում սպանության համար մեղադրվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովին ձերբակալելիս արդարացված են, հայտնում է Взгляд-ը:
«Նա (Զեյնալովը) իսկապես դիմադրություն է ցույց տվել իրավապահներին, և պետք էր կոպիտ գործողությունների դիմել նրան բռնելու համար։ Դուք տեսել եք այդ տեսագրությունը։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ այն դաժանությունը, որով մենք գործել ենք, համապատասխանում է այն հանցագործությանը, որը նա կատարել է»,-ասել է Մարկինը։
Օրհան Զեյնալովը ձերբակալվել է երեքշաբթի, Կոլոմնա բնակավայրում, 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության կասկածանքով։










