Մոսկվայում ձերբակալվել են փողերի կեղծմամբ զբաղվող հայեր

10:57 • 19.10.13

Մոսկվայում ձերբակալվել է 5 հայ ու 1 դաղստանցի, որոնք կասկածվում են 1.000 և 5.000 ռուբլի արժողությամբ թղթադրամների կեղծման համար։

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, բոլոր ձերբակալվածները, այդ թվում՝ հանցավոր խմբի ենթադրյալ պարագլուխը, արդեն դատարանի վճռով կալանքի տակ են առնվել։


Միևնույն ժամանակ, ոստիկանությունը կարծում է, որ կասկածյալներն ունեցել են համախոհներ, սակայն նրանց ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել։

 

Ըստ իրավապահների՝ հանցավոր սխեմայի կազմակերպիչը հայ է, որն ունի ՌԴ քաղաքացիություն և բնակվում է Մերձմոսկովյան շրջանում։ Քննիչները ենթադրում են, որ նա թղթադրամների կեղծմամբ սկսել է զբաղվել 2010 թվականից։

 

Կեղծ փողերը պատրաստվել են Մոսկվայում և մերձմոսկովյան Չեխովում, այնուհետ տարածվել այլ քաղաքներում։


 

Քաղաքականություն