Սիրիայում ազատ են արձակվել մեկ տարի առաջ առևանգված լիբանանցի ուխտավորները
Սիրիայում ազատ են արձակվել 9 լիբանանցի ուխտավորներ, որոնք առևանգվել էին սիրիական ընդդիմության գրոհայինների կողմից մեկ տարի առաջ, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Լիբանանի ՆԳ նախարարի պաշտոնակատար Մարվան Շարբելին։
Նրա տեղեկություններով՝ այժմ ուխտավորները գտնվում են Թուրքիայում, այնուհետ կտեղափոխվեն Լիբանան։
2012թ. մայիսի 22-ին 12 լիբանանցի շիա մուսուլմանների խումբը, որը հայրենիք է վերադառնալիս եղել Իրան կատարած ուխտագնացությունից հետո, ձերբակալվել էր Սիրիական ազատ բանակի գրոհայինների կողմից։ Միջադեպը տեղի է ունեցել Հալեպ քաղաքից 45 կմ հեռավորության վրա։
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիփ Միկատիի երեկ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 9 ուխտավորները, որոնք գերության մեջ էին մնում իրենց 3 ընկերների ազատ արձակումից հետո, կրկին ազատություն են ձեռք բերել Կատարի ԱԳՆ ղեկավար Հալեդ բեն Մուհամմադ ալ-Աթիյայի, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի միջնորդությամբ։










