Ավտովթար Լոռու մարզում. կա 1 զոհ և 1 վիրավոր

00:42 • 19.10.13

shamshyan.com կայքը հայտնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գյուղի բնակիչ, 25-ամյա Վիտալի Ուլիխանյանը, վարելով «ՈւԱԶ» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենան մեկնել է Գուգարքի տարածքում գտնվող «Սիմոնի հողատեղ» կոչվող հողամաս, որտեղ էլ նշված ավտոմեքենայով կողաշրջվել է:

 

Վթարի հետևանքով Վ. Ուլիխանյանը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ավտոմեքենայի ուղևոր, Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակիչ, 58-ամյա Էդիկ Դալաքյանը տեղում մահացել է: