ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է ավելացնել կանանց թիվը խաղաղարար առաքելությունների կազմերում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել՝ կանանց թիվը զինծառայողների և ոստիկանական խաղաղարար առաքելությունների շարքերում ավելացնելու վերաբերյալ, տեղեկացնում է Взгляд-ը։
Բանաձևը կոչ է անում այն երկրներին, որոնք ռազմական և ոստիկանական զորակազմեր են ուղարկում, ավելացնել կին ծառայողների թիվը ՄԱԿ-ի առաքելություններում՝ խաղաղության պահպանման նպատակով։
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում` ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Եվգենի Զագայնովը նշել է, որ ընդունված բանաձևում էական ուշադրություն է հատկացված զինված հակամարտությունների կանխման և լուծման հարցերում կանանց ներգրավման ուղիներին։
Փաստաթուղթը նաև ընդգծում է անհրաժեշտությունը՝ ուսումնասիրել գործերն ու դատական գործեր հարուցել այն անձանց դեմ, որոնք մեղավոր են ռազմական հանցագործությունների, ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և միջազգային իրավունքի այլ լուրջ խախտումների համար։










