Օրհան Զեյնալովին կարող են ցմահ ազատազրկման դատապարտել
ՌԴ քննչական կոմիտեն Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին արդեն մեղադրանք է ներկայացրել։
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, նրան մեղադրանք է ներկայացվել խուլիգանական դրդումներով կատարված սպանության հատկանիշներով։ Այդ հոդվածը նախատեսում է պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Բիրյուլևոյում տեղի ունեցած սպանության համար քրեական գործ էր հարուցվել այլ հոդվածով, որը նախատեսում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում անհայտ անձը դանակահարել էր 25-ամյա երիտասարդին, որից հետո թաքնվել էր: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը:










