Մայքլ Բլումբերգին «հրեական Նոբելյան մրցանակ» են շնորհել

17:54 • 21.10.13

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը մրցանակ կստանա «Գենեզիս» բարեգործական հիմնադրամի կողմից, որն անձամբ կազմակերպիչներն անվանում են «հրեական Նոբելյան մրցանակ», հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The New York Times-ին։

 

Մրցանակաբաշխությունը կկայանա 2014թ. մայիսին, ընդ որում՝ մինչ այդ ժամանակը Բլումբերգի քաղաքապետի լիազորությունները կավարտվեն։ Միջոցառմանը կմասնակցի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն։

 

Մրցանակը կկազմի 1 մլն դոլար։ Ինչպես և սպասվում է, Բլումբերգը, ում անձնական կարողությունը գնահատվում է 31 մլրդ դոլար, իր մրցանակային գումարը կնվիրաբերի բարեգործությանը։

 

Բլումբերգը կդառնա «հրեական Նոբելյան մրցանակի» առաջին դափնեկիրը, քանի որ «Գենեզիս» մրցանակը հիմնվել է միայն 2012-ին։ Մրցանակի նպատակն է պարգևատրել «հայտնի մարդկանց, որոնց արժանիքներն ու ձեռքբերումները կոգևորեն հրեաների ապագա սերունդներին»։