Ֆրանսիան ԱՄՆ-ից բացատրություն է պահանջում իր միլիոնավոր քաղաքացիներին լրտեսելու հարցով

12:50 • 21.10.13

Պաշտոնական Փարիզը Վաշինգտոնից բացատրություն է պահանջում իր քաղաքացիներին գաղտնալսելու մասին լուրերի ֆոնին, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարար Մանուել Վալսի հայտարարությունը: Ըստ ամերիկյան աղբյուրների՝ Փարիզում ԱՄՆ-ի դեսպանն ԱԳՆ է կանչվել:

 

Նախարարը, մասնավորապես, ասել է, որ այդ լուրերը շոկ են առաջացնում և ստիպում, որ ԱՄՆ-ն առաջիկա ժամերին բացատրություն տա: Նա ասել է, որ բացարձակ անընդունելի է, երբ բարեկամական, դաշնակից երկիրը լրտեսում է Ֆրանսիային կամ մեկ այլ եվրոպական երկրի:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան հատուկ ծառայությունները մոտ մեկ ամիս գաղտնալսել են ֆրանսիացիների մոտ 70 մլն հեռախոսային խոսակցություն ու կարդացել տեքստային հաղորդագրություններ: Այդ տեղեկությունը հրապարակել էր Le Monde-ը՝ ամերիիկյան հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի նյութերի հիման վրա: