Բուլղարիան ԵՄ-ից 6 մլն եվրո օգնություն է խնդրել՝ սիրիացի փախստականների հարցը լուծելու համար
Բուլղարիան Եվրոպական միությունից 6 մլն եվրո ֆինանսական օգնություն է խնդրել՝ իր տարածքում սիրիացի փախստականներին տեղավորելու համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարար Ցվետլին Յովչևին։
Նախարարը նշել է, որ այս տարի Բուլղարիա է եկել 6.500 փախստական, որոնցից 4.500-ը Սիրիայի քաղաքացիներ են։
Յովչևը նշել է, որ Բուլղարիայի տարածքում մարդասիրական ճգնաժամի առաջացման հավանականությունը պահպանվում է 4 շրջաններում։ Նրա կարծիքով՝ վտանգ կա, որ երկրի տարածք մուտք կգործեն ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված անձինք։
«Չկա այնպիսի պետություն, որը կշահի, եթե իր տարածք փախստականներ այցելեն։ Մենք կբախվենք լուրջ խնդիրների, որոնք բացասաբար կանդրադառնան հասարակական գործընթացների վրա»,- ասել է նախարարը։










