ՌԴ-ում ավտոբուս պայթեցնողը կին մահապարտ ահաբեկիչ է եղել
ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ նախնական տեղեկություններով՝ Վոլգոգրադի ավտոբուսում ահաբեկչություն է իրականացրել կին մահապարտ ահաբեկիչը։
Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, նա վերջերս է իսլամ ընդունել և եղել է ավազակախմբի ղեկավարի կինը։
Քննչական կոմիտեն արդեն քրեական գործ է հարուցել՝ ահաբեկչության հատկանիշներով։ Նախնական տվյալներով՝ պայթուցիկը գործարկվել է կանգառում։
Ավելի վաղ հաղորդվել էր 5-7 մահվան դեպքի մասին։ Հոսպիտալացվել է 27 մարդ։ Ութը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, և նրանց վիճակը ծանր է գնահատվում։










