ԵՄ-ն կոչ է արել Սիրիայի ընդդիմությանը մասնակցել «Ժնև-2» համաժողովին

18:26 • 21.10.13

Եվրոպան Սիրիայի ընդդիմությանը կոչ է արել մասնակցել «Ժնև-2» համաժողովին՝ ուղղված Սիրիայի հակամարտության կարգավորմանը, հաղորդում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով:

 

Այս մասին ասվում է Լյուքսեմբուրգում Եվրամիության 28 անդամ երկրների արտգործնախարարաների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ: Արտգործնախարարները կոչ են արել Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչներին առաջատար դեր ստանձնել բանակցությունների ընթացքում:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ժնև-2»-ը կարող է հետաձգվել մինչև դեկտեմբերի սկիզբ՝ սիրիական ընդդիմության անհամաձայնության պատճառով: