Սիրիայի պատերազմին կմիանան Գերմանիայից 200 իսլամիստներ

13:00 • 21.10.13

Գերմանիայից մոտ 200 իսլամիստներ մեկնել են Սիրիա՝ ընդդիմադիրների կողմից պատերազմին մասնակցելու համար։ Այդ մասին հայտնում է Spiegel պարբերականը՝ հղում անելով Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության գաղտնի տվյալներին։

 

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ գրոհայինների մի մասն արդեն ժամանել է Սիրիա, իսկ մյուս մասը ճանապարհին է։ Իսլամիստների թվում շատ են Հյուսիսային Ռեյնի (Վեստֆալիա) բնակիչները։ Նրանցից բացի Սիրիա են մեկնել նաև Հեսենից, Բեռլինից, Համբուրգից և Բավարիայից մարդիկ։ Գրոհայինների մեծ մասը Գերմանիայի քաղաքացիներ են։

 

Իսլամիստները կմիանան Սիրիայի հյուսիսում իրենց սեփական «գերմանական ճամբարին»։ Այնտեղ նրանք գերմաներեն են սովորում։