ՀԱՄԱՍ-ը խոստովանել է, որ Գազայից Իսրայել գաղտնի թունել է փորել

12:40 • 21.10.13

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը խոստովանել է, որ Գազայից դեպի Իսրայել 450 մետրանոց գաղտնի թունելի փորողն իրենք են, տեղեկացնում է Al Arabiya-ն։

 

«Մենք գործում ենք և՛ գետնի վրա, և՛ գետնի տակ։ Մեր զինյալները թունելը փորել են հրեա զինվորներին առևանգելու և Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալներին ազատելու ու Գազա տեղափոխելու համար»,- Agence France Presse-ը մեջբերում է շարժման խոսնակ Աբու Օբեյդայի խոսքերը։

 

Խոսնակը նաև նշել է, որ թունելի միջոցով հրեա զինվորներին առևանգելը հրեական շրջափակման դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցն է։

 

Իսրայելի իշխանությունները գաղտնի թունելը հայտնաբերել են կիրակի։