Լուկաշենկոն ԱՊՀ-ն համեմատել է «քոթեջային գյուղի» հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ-ն որոշումներ կայացնելու առումով լավ հարթակ է անվանել՝ ընդգծելով, որ կազմակերպությունն արդեն կոմունալ բնակարան չէ, այլ քոթեջային գյուղ, որտեղ ամեն մեկն ունի իր «առանձին և հարմարավետ տունը», գրում է Взгляд-ը:
«Միշտ հեշտ է բաժանվելը, բայց եկեք չշտապենք, քանի որ ԱՊՀ-ն հնարավոր որոշումներ կայացնելու համար լավ հարթակ է»,- ասել է Լուկաշենկոն:
Եթե ԱՊՀ երկրները Եվրոպայի հետ միասին բանակցություններ վարեն, ավելի մեծ ազդեցություն կունենա, քան ԱՊՀ անդամ երկրների առանձին բանակցությունները, որոնք հաճախ անցնում են նրանց համար ստորացուցիչ պայմաններում:
«Միասին մենք ուժ ենք, որի հետ հաշվի են նստելու»,- ընդգծել է նա:
Լուկաշենկոյի խոսքով՝ չնայած երկրների տարբերությանը և նրանց բռնած ուղղություններին, ոչ մեկ չեղյալ չի հայտարարել աշխարհագրական հարևանությունը, տնտեսությունների փոխլրացումը, ընդհանուր շուկան, ամենակարևորը՝ «կենդանի մարդկային ընկերությունը»:










