Մոսկվայի կենտրոնում վրացի ներգաղթյալը դանակահարել է հայրենակցին
ՌԴ ոստիկանությունը փնտրում է վրացի ներգաղթյալ Բորիս Կցոևին, որը կասկածվում է Մոսկվայի կենտրոնում հայրենակցին դանակահարելով սպանելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել 2013թ.-ի հոկտեմբերի 12-ին՝ «Բ-2» ակումբի մոտ, սակայն ավելի վաղ այդ մասին տեղեկություն չէր հաղորդվել։
«Գիշերն ակումբի մուտքի մոտ երկու քաղաքացիների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կողմերից մեկը դանակի հարված է հասցրել մյուսին և Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։ Ստացած վնասվածքներից տուժածը տեղում մահացել է»,-տեղեկացրել է ոստիկանության աղբյուրը։
Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները պարզել են, որ հանցագործությունն իրականացրել է 1971թ.-ին Թբիլիսիում ծնված Բորիս Կցոևը, ով գրանցված է Դաղստանում։










