Սեռական բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվող 14-ամյա բրիտանացին խոստովանել է իր կատարած հանցագործությունները
Մանչեսթերցի 14-ամյա դեռահասը, ով մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ, իր մեղքը ճանաչել է 5 հոդվածներով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հարձակումները տեղի են ունեցել Մանչեսթերի համալսարանի մոտակայքում: Հատկանշական է, որ դրանցից 3-ը կատարվել են 1 օրում:
Դեռահասին մեղադրանքներն առաջադրվել են նախօրեին:
Այս պատմությունը մեծ արձագանք է գտել մեղադրյալի երիտասարդ տարիքի պատճառով: Նախատեսվում է, որ դատարանն այս գործը կքննի դեկտեմբերի 2-ին:










