Սոչիի օլիմպիական կրակը հայտնվել է Ձմեռ պապի ձեռքում

13:29 • 21.10.13

Ռուսաստանում բուռն ընթացքի մեջ է Սոչիի Օլիմպիադայի կրակի ազգային էստաֆետը, որը ստանձնել է նաև Ձմեռ պապը, հայտնում է ՌԴ-ի Առաջին ալիքի լրատվականը:


Այդ նպատակի համար ամանորյա տոների գլխավոր հրաշագործը Մեծ Ուստյուգից Վոլոգդա է ժամանել: Ձմեռ պապը քաղաքով անցել է երեք ձիերով իր կառքով:

 

Աղբյուրն այս իրադարձությունը պատմական է անվանում և նկատում, որ ներկաները մեծ ուշադրությամբ զննել են Ձմեռ պապի քուրքը, որը կարվել է հատուկ այս առիթով:

 

Իր համար սահմանված տարածքը ջահով անցնելուց հետո Ձմեռ պապը հայտնել է, որ դա իր նստավայր կտանի, որպեսզի դրանով կարողանան հիանալ բոլոր հյուրերը: