Թուրքիայում բացվել է առաջին առցանց իսլամական «սեքս-շոփը»

16:09 • 21.10.13

Թուրքիայում բացվել է առցանց իսլամական «սեքս-շոփ», որը վաճառում է պահպանակներ, մերսման յուղեր և բույրեր։ Այսպիսով՝ այն դարձել է իր տեսակի մեջ առաջինը մուսուլմանական երկրում, գրում է ahram.org-ը:

 

Համացանցից օգտվողները «Helal Sex Shop» կայք մտնելուց հետո երկու տարբեր հղումներ են տեսնում, որոնք տղամարդկանց և կանանց ապրանքների առանձին բաժիններ են տանում:

 

Կայքի այլ բաժինները նախատեսված են իսլամի կոնտեքստում սեքսը քննարկելու համար: Կայքի անանուն հիմնադիրների խոսքերով՝ նրանք հավատում են, որ առցանց խանութը կօգնի ուղղել նախապաշարմունքներն իսլամի հանդեպ, որն ընկալվում է «սեքսի դեմ»:
«Իսլամական կրոնը գովաբանում է սեքսը որոշակի պայմաններում»,- գրել են հիմնադիրները կայքում:

 

Թուրքիայի փողոցներում կան այսպես կոչված՝ «էրոտիկ խանութներ», սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած տարի առաջարկել էր դրանք անվանափոխել «սիրո խանութներ»: