Ամերիկյան Նևադա նահանգի դպրոցներից մեկում հնչած կրակոցների հետևանքով զոհվել է 2 մարդ
Ամերիկյան Նևադա նահանգի Սփարքս քաղաքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած կրակոցների արդյունքում զոհվել է 2 մարդ, ևս 2-ը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:
Զոհերի ինքնությունը չի նշվում, սակայն հայտնի է, որ վիրավորները աշակերտներ են և գտնվում են ծանր վիճակում:
Տեղի ոստիկանությունը նաև հաղորդում է, որ կրակ բացած մարդը չեզոքացված է: Նրա անունը դեռ չեն հայտնում։
Իրավապահները շենքից տարհանել են դպրոցի բոլոր աշխատակիցներին և աշակերտներին:










