ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են մոտ 1.5 միլիոն հոլանդական հեռախոսահամարներ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը ստացել է հոլանդական 1.8 միլիոն հեռախոսային օգտատերերի մասին տեղեկություններ։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Երկուշաբթի օրը հոլանդական տեղեկատվական Dutch News կայքը հայտնել է, որ ԱԱԳ-ն անցյալ տարվա դեկտեմբեր ամսից մինչև այս տարվա հունվար ամիսը պարբերաբար ստուգել է 1.8 միլիոն համարներ:
ԱԱԳ-ն ստացված հոլլանդական համարները համեմատել է կասկածելի համարների տվյալների բազայի հետ և սկսել գաղտնալսել դրանք, երբ համընկնումներ է գտել:
Հոլլանդական ԶԼՄ-ները նշում են, որ ԱԱԳ-ն գաղտնալսում էր մոտ 500 միլիոն համարներ Գերմանիայում և 70 միլիոն համարներ Ֆրանսիայում:










