Վարդան Պետրոսյանն արդեն ինքնուրույն է շնչում. վիճակը կայուն ծանր է

17:24 • 21.10.13

Երևան–Եղվարդ ավտոճանապարհին երեկ վթարի ենթարկված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով այժմ գտնվում է Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում, արդեն ինքնուրույն է շնչում, և կեսօրից սկսած անջատված է արհեստական շնչառական ապարատը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

«Նա արդեն ինքնուրույն է շնչում, գիտակցություն ունի, դեռևս մի քանի օր կմնա վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց նա՝ հավաստելով, որ առնվազն երկու օր կմնա այնտեղ:

Վերջինիս փոխանցմամբ՝ դերասանի վիճակը կայուն ծանր է, նոր վիրահատությունների կարիք չկա:

Հիշեցնենք, որ այս գիշեր Վարդան Պետրոսյանը վիրահատվել է. հեռացվել է նրա փայծաղը, կարվել՝ լյարդը: