Վոլգոգրադում պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել. առաջ է քաշվել ահաբեկչության վարկածը

15:46 • 21.10.13

Վոլգոգրադում (ՌԴ) ավտոբուսներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
 

Պայթյունի պատճառը, ըստ նախնական տեղեկության, եղել է ավտոբուսի գազի սարքավորումների խնդիրը, սակայն այժմ արդեն առաջ է քաշվում ահաբեկչության վարկածը։

 

«Դեպքի վայրում պայթուցիկ սարքի բեկորներ են հայտնաբերվել»,- տեղեկացրել է գործակալության աղբյուրը։
Նախնական տվյալներով՝ զոհվել է 6 մարդ։

 

ՌԴ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են միջադեպի հետևանքով տուժածների թվի ավելացման մասին։ «Շրջանային 15-րդ հիվանդանոց ժամը 15։08-ի տվյալներով տեղափոխվել է 18 մարդ։ Նրանց վիճակը ծանր է կամ միջին ծանրության»,-հաղորդել են նախարարությունից։