Խոշոր ավտովթար` Վահագնի թաղամասի դիմաց. փրկարարները վիրավորներին դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա

22:35 • 21.10.13

Shamshyan.com-ը հաղորդում է, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 20:00- ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, Վահագնի թաղամասի դիմաց, բախվել են «ВАЗ 2107» մակնիշի 90 PP 770 համարանիշի և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 19 ՕՍ 341 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված էլեկտրսյանը և կողաշրջվել:

Առավել մանրամասն՝ կարդալ այստեղ։