Սաուդյան Արաբիան մտադիր է սահմանափակել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը
Սաուդյան Արաբիան մտադիր է սահմանափակել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը՝ Սիրիայի շուրջ տարաձայնությունների պատճառով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիան գոհ չէ ԱՄՆ-ի և Իրանի միջև կապերից:
Գործակալության աղբյուրի խոսքով, ով կապ ունի Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ, սահմանափակումները «շատ լուրջ» են լինելու և առնչվելու են երկու երկրների միջև համագործակցության բոլոր ոլորտներին:










