Ստամբուլի օդանավակայանում զինված միջադեպ է տեղի ունեցել
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում գիշերը զինված միջադեպ է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, օդանավակայանից դուրս գալիս 30-ամյա տղամարդու ուղղությամբ կրակել է 19-ամյա մի երիտասարդ։
Զենքի ձայների պատճառով օդանավակայանում խուճապ է սկսվել, հարձակման ենթարկված տղամարդը տեղում մահացել է, իսկ հրաձիգը տեղում ձերբակալվել։
Եվս մի վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը բժիշկները լավ են գնահատում։










